Պարզվում է՝ մամուլում տեղ գտած տեղեկությունն այն մասին, որ Արդարադատության նախարարի աթոռի հավակնորդ ՔՊ-ական Խաչատրյան Արմենն իրավաբանական մասնագիտացում չունի, «փիս» խոցել է վերջինիս սիրտը՝ ստիպելով իշխանական ԶԼՄ-ներից մեկին մի հարցազրույց տալ ու փնովել ընդդիմադիր լրատվամիջոցների աշխատանքը. դրանք, ըստ ՔՊ-ականի, վնաս են հասցնում հայկական պետությանը:
Մասնավորապես՝ հայտարարելով, թե ինքը զտարյուն «միլիցա» է՝ «Միլիցա Արմենը» նաև պարծեցել է յուր համակուրսեցիներով, որոնք, ըստ նրա իրավաբանական համայնքի կարկառուն ներկայացուցիչներ են՝ տարբեր ոլորտնեում արգասաբեր գործունեություն ծավալող:
Մի հարց էլի՝ իսկ Արմենի կուրսեցիներից քանի՞սն են ՔՊ-ական հանդիսանում: Երևի ոչ ոք: Ա՛յ այդ պատճառով էլ արգասաբեր գործունեություն են ծավալում՝ ի տարբերոթյուն իրենց այս մի համակուրսեցու, որ ՔՊ-ական թիմի հետ պետության հիմքերն է քանդում՝սեփական հանցանքը վերագրելով ընդդիամդիր ԶԼՄ-ներին:
Մյուս կողմից՝ ի՞նչ տարբերություն, թե որ ՔՊ-ականն ինչ մասնագիտացում ունի, եթե նրանցից շատ քչերն են այսօր իրենց մասնագիտությամբ աշխատում, եթե, իհարկե, առհասարակ ուեն մասնագիտացում: Հայաստանը մի երկիր է, որտեղ դիպլոմը կամ դրա պարունակությունը խիստ երրրորդական հարց է: Օրինակ՝ Նիկոլը չունի դիպլոմ, պակաս վարչապե՞տ է, կամ նույն Դավոյան Արփոն, որ հոգեբան է, պակաս հավակնություննե՞ր է դրսևորում՝ մտած Անդոնի հետևը:
Այնպես որ՝ խնդիրը շատ ավելի խորն է, որտեղ «Միլիցա Արմենի» դեպքը շատ փոքրիկ դրվագ է ընդամենը: